ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
Արգանդի միոման բարորակ ուռուցք է, որն առաջանում է հյուսվածքային մկաններից: Շոշափելիս այն մի տեսակ ձգված է: Բժշկության մեջ այն հաճախ անվանվում է ֆիբրոմա:
Արգանդի միոման երբեմն հասնում է մեծ ուռուցքի չափի եւ կարող է կշռել մինչեւ 1 կիլոգրամ: Կախված իր գտնվելու դիրքից` տարբեր զարգացումներ կարող են տեղի ունենալ: Ամենահաճախ հանդիպող միոմայի տեսակը հենց արգանդի մեջ է, երբեմն`արգանդի վզիկում կամ` լորձաթաղանթի տակ, կամ էլ`արգանդի վրա:
Ավելի հաճախ հանդիպում են մի քանի միոմա միասին: Ընդհանրապես այն առաջանում է այն տարիքում, երբ կանայք ի վիճակի են ծննդաբերելու եւ երեխա ունենալու: Կլիմաքսի սկսելուն զուգահեռ` այդ ուռուցքը կարող է ներծծվել:
Զարգացման վաղ շրջանում այն ընդհանրապես իր մասին զգացնել չի տալիս` հետեւաբար այն կարող է միայն հայտնաբերել բժիշկը հերթական բժշկական զննման ընթացքում: Այդ ժամանակ բուժելն ամենահեշտն է: Ավելի ուշ շրջանում, երբ պացիենտները դիմում են գանգատներով` անհրաժեշտ է լինում ավելի լուրջ ու երկարատեւ բուժում:
Կանայք պետք է ուշադիր հետեւեն դաշտանային ցիկլի ընթացքին, դրա տեւողությանն ու արյան քանակին: Պետք չէ սպասել անեմիայի առաջացմանը` շատ արյուն կորցնելու հետեւանքով, ինչպես նաեւ՝ արգանդի մկանների թուլացմանը: Հիվանդության զարգացման մյուս նախանշանները կարող են լինել որովայնի ներքեւի հատվածի կամ գոտկամասի ցավերը, որոնք կարող են առաջանալ միանգամից` նոպայի ձեւով, կամ բութ ցավի ձեւով` երբեմն նման լինելով ծննդաբերական ցավերի: Ուռուցքի մեծացմանը զուգընթաց, սկսում են զարգանալ այնպիսի նախանշաններ, ինչպիսիք են` մյուս օրգանների սեղմվելը` աղիների կամ միզապարկի: Կանանց մոտ սկսում են խնդիրներ առաջանալ` կապված միզելու եւ փորկապության հետ:
Միմյանց հետ սերտ կապ ունեն նաեւ միոմայի զարգացումն ու սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները: Շատ հաճախ կանայք գանգատվում են սրտի շրջանում ցավերից կամ սրտի անբավարարությունից, արյան բարձր ճնշումից, երակների լայնացումից եւ այլն: Նման գանգատները պետք է ստիպեն, որպեսզի ոչ միայն գնաք սրտաբանի մոտ, այլ նաեւ` գինեկոլոգի մոտ:
Պետք է հաշվի առնել նաեւ բարորակ ուռուցքից չարորակի վերածվելու վտանգը: Այն կարող է տեղի ունենալ ընդհանրապես չբուժվելու դեպքում: Միոմայի զարգացման հիմնական պատճառը համարվում է ձվարանների արտադրած հորմոնների ավելցուկը: Այս տեսակետը բացատրվում է նրանով, որ միոմայի չափերի մեծացումը դադարում է կլիմաքսի սկսվելու հետ:
Հայտնի է նաեւ, որ միոմայի զարգացումը պայմանավորված է հակաբեղմնավորիչ պրեպարատներ ընդունելով: Միոմայի մեծացման պատճառներից մեկն էլ կարող է լինել երակների լայնացումը, որի հետեւանքով փոփոխվում են փոքր կոնքի օրգանները: Հիվանդության զարգացման պատճառներից մեկն էլ կարող են լինել քրոնիկական վարակները, նույնիսկ, եթե դրանց օջախները սեռական օրգաններում չեն:
Միոմայի ախտորոշումը շատ հեշտ ու պարզ է: Այն կարելի է ախտորոշել գինեկոլոգի սովորական զննումից հետո: Իսկ պարզելու համար նրա չափերը, հանգույցներն ու այլ մանրամասներ` կօգնի ուլտրաձայնային հետազոտությունը: Ամենաարդյունավետ միջոցը հիստերոսկոպիան է: Այն վիրաբուժական միջամտության ձեւ է, որը թույլ է տալիս հենց զննման ընթացում հեռացնել ուռուցքը, իհարկե, եթե այն չափերով շատ փոքր է:
Ընդհանրապես միոմայի բուժումը ենթադրում է թերապեւտիկ եւ վիրահատական բուժման ձեւ:
Թերապեւտիկ բուժումն իր մեջ ներառում է հորմոնային պրեպարատների ընդունումը, այսինքն՝ դրանք դանդաղեցնում են ուռուցքի մեծացման ընթացքը եւ թույլ են տալիս չափերի փոքրացում: Բուժման այս մեթոդը թույլ է տալիս կանխել միոմայի մեծացումը՝ մինչեւ կլիմաքս, երբ այն կսկսի ներծծվել: Բայց պետք է ասել, որ այս մեթոդի արդյունքում, հատկապես երիտասարդ կանանց մոտ կարող է առաջանալ օստեոպարոզ` երկարատեւ հորմոնային պրեպարատների գործածությունից:
Վիրահատական միջամտությունը ենթադրում է ուռուցքի հանգույցների հեռացում` կամ ամբողջությամբ արգանդով, կամ միայն արգանդի վզիկը պահելով: Սովորաբար բժիշկներն աշխատում են հնարավորիս ձեռք չտալ վերարտադրողական օրգան-համակարգերին` հաշվի առնելով հետազոտման արդյունքներն ու տարիքը: Այն կանանց մոտ, որ ժամանակին են դիմել բժշկի, հնարավոր է հանգույցների հեռացում առանց արտաքին կտրվածքների: Նման վիրահատությունից հետո նույնիսկ անկողնային ռեժիմ չի նախատեսվում: Կինը կարող է հետեւել կյանքի բնականոն հունին:
Իհարկե, որեւէ ախտանիշի դեպքում առաջին հերթին պետք է դիմել մասնագետի: Բայց գոնե մինչ այդ կարելի է դիմել կոճապղպեղի օգնությանը:
Միոմայով, նաեւ ադենոմայով տառապող հիվանդները նախաճաշին խաշած բրնձի հետ կարող են խմել կոճապղպեղով թեյ: 1 բաժակ թեյին` մի պտղունց աղացած կոճապղպեղ: Կլիմաքսի ժամանակ 1 գդալ մատուտակի մանրացրած արմատին ավելացնել 0,5լ ջուր եւ 10 րոպե եռացնել թույլ կրակի վրա: Քամել եւ խմել օրը 3 անգամ` ուտելուց հետո: Այս դեպքում շատ լավ միջոց է նաեւ էլեուտերոկոկի արմատը: Դրա համար անհրաժեշտ է 50գ էլեուտերոկոկի արմատների վրա լցնել 0,5լ 40 տոկոսանոց սպիրտ կամ օղի, թրմել 15 օր: Այն պետք է պահել զով եւ մութ տեղում, հետո ընդունել 20 կաթիլ`ուտելուց 30 րոպե առաջ: Այն կարելի է ընդունել 30 օր շարունակ: Բազուկի հյութը շատ արդյունավետ միջոց է դաշտանի հետեւանքով առաջացած անհանգստացնող երեւույթների ժամանակ, ինչպես նաեւ՝ շատ օգտակար է կլիմաքսի ժամանակ:
Anna
19.02.2014
Մեդ-Պրակտիկ
13.01.2014
Հարգելի Qristine, խնդրում ենք զանգահարել 53 80 80 հեռախոսահամարով, գուցե հնարավոր լինի մանրամասն զրուցել՝ ավելի ճիշտ կողմնորոշվելու համար:
Qristine
09.01.2014
Մեդ-Պրակտիկ
23.11.2013
Հարգելի Աննա, բարև Ձեզ, սովորաբար հղիության ժամանակ միոմայի վիրահատական բուժում իրականցվում է շատ հազվադեպ, ցանկալի տարբերակը՝ լապարոսկոպիա, և միայն այն դեպքերում, երբ կոնսերվատիվ բուժումը ցանկալի արդյունք չի տալիս: Եթե կա միոմա, ծննդաբերության ժամանակ դիմում են կեսարյան հատման: Ծննդաբերությունուց հետո արդեն կարելի է պլանավորել միոմայի վերահատական բուժումը: Ընդհանրապես կեսարյան հատման ժամանակ միոմայի հեռացման հարցը շատ անհատական է, ընդհանուր առմամբ վիրաբույժենրը հրաժարվում են դրանից՝ խուսափելու շատ հավանական բարդություններից:
Anna
19.11.2013
Barev dzez hargeli bjishk es 21 tarekanem 8 shabatakan hxi sakayn parzvel e vor unem mecacac mioma hnaravore katarel miomai virahatutyun hxiutyan @ntacqum pahpanelov hxiutyun@
Մեդ-Պրակտիկ
11.11.2013
Հարգելի Լիլիթ, բարև Ձեզ, միոմայի առկայությունը անկախ է հղիության փաստից, և եթե այն ունի որոշակի մեծություն, ապա առանց բուժական միջամտության նրա փոքրանալն անհավանական է, իսկ չբուժվելու պարագայում մեծանալը՝ շատ հավանական: Թե ինչպես իրեն կպահի միոման, եթե հղիանաք, դա անհատական բնույթ կարող է կրել՝ կապված ուռուցքի տեղակայումից և ծագումնաբանությունից: Ուստի խորհուրդ ենք տալիս գինեկոլոգի խորհրդատվություն՝ առաջին հերթին համապատասխան բուժում ստանալու և խուսափելու հետագա բարդություններից և 2-րդ՝ ժխտելու կամ վերհանելու նրա գոյության հետ մեկտեղ հղիանալու ռիսկերը:
Lilit
08.11.2013
Մեդ-Պրակտիկ
07.10.2013
Հարգելի Մարինե, բարև Ձեզ, կներեք ուշացած պատասխանի համար: Եթե կա միոմա, անհրաժեշտ է մասնագետի կողմից խորհրդատվություն և բուժում:
Marine
01.10.2013
Մեդ-Պրակտիկ
20.09.2013
Հարգելի Անի, բարև Ձեզ, Ձեր ներկայացրած պարագայում սեռական հարաբերությունը հակացուցված չէ, սակայն շատ կարևոր է հսկողությունը գինեկոլոգի կողմից:
ANI
19.09.2013
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն